Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Առողջապահություն 1.2010


Notice: Trying to access array offset on value of type null in /home/med-practic.com/public_html/classes/function.php on line 919

ՁԻԱՀ-ից բուժել են առաջին հիվանդին

ՁԻԱՀ-ից բուժել են առաջին հիվանդին

Լեյկեմիայով հիվանդ, 42-ամյա ամերիկացին բուժվում էր Բեռլինի «Շարիտե» հիվանդանոցում: Արյունաբան Հերո Հյուտերը ոսկրածուծի փոխպատվաստման համար միտումնավոր ընտրել էր Delta-32 գենի հատուկ մուտացիայով դոնորի, քանի որ այդ գենը թույլ չի տալիս ՁԻԱՀ-ի վիրուսին ներթափանցել մարդու օրգանիզմի իմունային բջիջների մեջ:

 

Նման մուտացիա ունեն եվրոպացիների մոտավորապես 1, ռուսների` 4%-ը: Հարավային Ամերիկայի, Ասիայի, Աֆրիկայի բնակիչների շրջանում այն գրեթե չի հանդիպում: Նկատի առնելով այն, որ լեյկոցիտները (իմունային համակարգի բջիջներ) հենց ոսկրածուծում են առաջանում, ուստի, Հյուտերի կարծիքով, գենային մուտանտներ պարունակող ոսկրածուծի փոխպատվաստումը տեսականորեն կարող է մարդու օրգանիզմը կայուն դարձնել ՄԻԱՎ-ի նկատմամբ. գրեթե 600 օրվա ընթացքում վերը նշված հիվանդի արյան մեջ ՄԻԱՎ-ի հարուցիչներ չեն հայտնաբերվել: 

 

[Նկատենք, որ հոդվածի հեղինակը չի նշում մինչև ոսկրածուծի փոխպատվաստումը լեյկեմիայով տառապող հիվանդի արյան մեջ ՄԻԱՎ-ի հարուցիչների առկայության մասին: Մ.Մ.]

 

Նմանօրինակ հետազոտություններ են կատարվել Սանկտ-Պետերբուրգի կենսաբժշկական կենտրոնում, որի ղեկավար, պրոֆեսոր Ա.Կոզլովի տվյալներով, դա առավել արդյունավետ է, եթե փոխպատվաստումը կատարվում է բառացիորեն «վարակման առաջին 3 օրերի ընթացքում»: 

 

[Նման վիճակում գտնվող մարդկանց հայտնաբերումը գործնականում անհնար է` դրանք չեն կարող բացահայտվել վարակի փոխանցման հնարավորությունների, հիվանդության երկարատև գաղտնի շրջանի (մի քանի տարի) և կլինիկական երևույթների բացակայության պատճառով: Մ.Մ.]

 

Հետազոտությունները շարունակվում են:

 

Եթե ուզում եք նիհարել` կաթ խմեք


Դուք անհանգստացած եք, որովհետև ավելորդ քաշ եք հավաքել, չեք կարող զսպել ուտելու ցանկությունը և կրկին գիրացել եք: Հնարավոր է, որ ձեր օրգանիզմը կալցիումի պահանջ ունի:

 

Կալցիումը դպրոցական կավիճ կամ շինարարական ծեփոն, կամ ատամի մածուկ չէ: Քիմիական այս տարրը անհրաժեշտ է մարդու ոսկրերի, ատամների, եղունգների համար: Այն նաև աղիքներում խոլեստերինը կապելու և հավելյալ թթուները չեզոքացնելու հատկություն ունի: Բժիշկները երեխաներին, հղի կանանց ու տարեց մարդկանց որոշակի քանակով կալցիում են նշանակում: Առաջիններին այն անհրաժեշտ է օրգանիզմի աճի, երկրորդներին` առողջ սերունդ ունենալու համար, իսկ տարեցներին այն պետք է, քանի որ տարիքային փոփոխություններն ու օգտագործվող բազմաթիվ դեղերը նպաստում են օրգանիզմից կալցիումն ավելի ինտենսիվ դուրս մղելուն:

 

Թեև տարօրինակ է, սակայն մեծահասակների համար կալցիումի օգտագործման նորմերը տարբեր են, խորհուրդ է տրվում օգտագործել օրական 800-1200 մգ կալցիում, որը պարունակում է կաթնամթերքը: Մեզանից շատերն այն ընդունում են 600 մգ-ից ոչ ավելի, իսկ ովքեր կաթնամթերք չեն սիրում` տառապում են կալցիումի պակասով: Սա բերում է ոչ միայն եղունգների փխրունությանն ու ատամների քայքայմանը, այլև մարմնի քաշի ավելացմանը:

 

Կանադայի Լավալի համալսարանի դիետոլոգ Անժելո Թրեմբլիի կատարած հերթական գիտահետազոտական աշխատանքներից մեկում, որի նպատակը կանանց նիհարելու հետ կապված խնդիրների ուսումնասիրությունն էր, նա կանանց համար նախատեսված սննդակարգում ներառել էր նաև կալցիում: Ճշգրիտ արդյունքներ ստանալու նպատակով փորձարարական փուլում ընդգրկվել էին հավելյալ քաշ ունեցող 60 կին, որոնց տարանջատել էին երկու ենթախմբի: Առաջինում` ցածր կալորայնությամբ սննդի հետ մեկտեղ կանայք ստացել էին օրական 1200 մգ կալցիում (2 հաբ): Երկրորդում կանանց օրական տրվել էր նույնանման, սակայն կալցիում չպարունակող հաբեր (պլացեբո): Չորս ամսվա ընթացքում կալցիում օգտագործող կանանցից յուրաքանչյուրը 6 կգ-ով նիհարել էր, իսկ երկրորդ, այսպես կոչված` հսկողական խմբի կանանցից յուրաքանչյուրի քաշը պակասել էր ընդամենը 1 կգ-ով:

 

Հետազոտողներն այսպես են կարծում. կալցիումի պակասը նպաստում է ախորժակի լավացմանը, ըստ որում, այն սննդամթերքների նկատմամբ, որոնք օգտագործելիս քաշն ավելանում է. ըստ երևույթին նորմայի սահմաններում կալցիում օգտագործելը կարգավորում է ախորժակը:

 

Կանադացիների կատարած հետազոտությունների արդյունքները վկայում են, որ հավելյալ քաշով կանանց կեսից ավելին չի ընդունում անհրաժեշտ քանակությամբ կալցիում: Բացի այդ, նրանց արյան մեջ բարձր է խոլեստերինի մակարդակը, որը սիրտանոթային հիվանդությունների առաջացման ռիսկի գործոններից հիմնականն է: Դեռևս 2007թ. բժիշկները պարզել են, որ սննդակարգ պահպանող, սակայն անհրաժեշտ չափով կալցիում չօգտագործող մարդկանց սիրտանոթային և անոթային հիվանդությունների առաջացման ռիսկը հավաստիորեն մեծ է:

 

Ամերիկացի գիտնականները թմրանյութերի դեմ պայքարի պատվաստանյութ են ստեղծել

 

Հնարավոր է, որ մոտ ապագայում թմրանյութերից կախվածության դեմ բուժումն իրականացվի ամերիկացիների հայտնաբերած պատվաստանյութով: Այն օգնում է բուժվել կոկաինային կախվածությունից: Դրա ազդեցության մեխանիզմի հիմքում ընկած է իմունային համակարգի խթանման միջոցով օրգանիզմում հակամարմինների արտադրությունը, որոնք կկապվեն կոկաինի մոլեկուլների հետ, վերջիններիս խանգարելով թափանցել մարդու գլխուղեղ:

 

Պարզվել է, որ նման պատվաստում ստացած մարդը պարզապես չի զգա այն, ինչ սովորաբար զգում են թմրանյութեր օգտագործելուց հետո, հետևաբար նա կդադարի դրանք օգտագործել:

Սկզբնաղբյուր. Առողջապահություն 1.2010 (286),Izvestia.ru
Աղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին

Notice: Trying to access array offset on value of type null in /home/med-practic.com/public_html/classes/function.php on line 919
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ